Ոստիկանությունը ծանրամարտիկի մասնակցությամբ վրաերթի մասին հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ծանրամարտ

Ապրիլի 12-ին՝ ժամը 22։30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլի» մոտ, տեղի է ունեցել մահացու վրաերթ։ Վարորդը ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել, որը նոր էր վերադարձել Եվրոպայի առաջնությունից, որտեղից նա փոքր ոսկի էր բերել։ 

Վրաերթից հետո Սիմոն Մարտիրոսյանը չի լքել դեպքի վայրը, զանգել է շտապօգնություն և ոստիկանություն, ապա օգնել, որպեսզի վրաերթի ենթարկվածին հոսպիտալացնեն։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս