ՀՀ-ում մեկ օրում COVID-19-ից մահացել է 22 մարդ․ վարակման 726 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

կորոնավիրուս

Ապրիլի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204 053 դեպք, որոնցից 183 660-ն` առողջացած, 3775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909 604 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք: Ունենք 824 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 955 է:

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս