Արմեն Սարգսյանը որոշել է Սահմանադրական դատարան դիմել․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

սդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է Սահմանադրական դատարան դիմել՝ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս նախագիծը հրատապ կարգով խորհրդարանում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ: Բանն այն է, որ այս նախագծով ավելանալու էին Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, դատավորները կախված են լինելու 100 տոկոսով ԲԴԽ-ից: Առաջարկվող փոփոխություններով՝ քաղաքացին, օրինակ, կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բողոքելով իր գործը քննող դատավորից։

Նախագծով սահմանափակումներ կդրվեն կողմերի՝ միջնորդություններ ներկայացնելու, բացարկներ հայտնելու իրավունքի վրա։ Հավելենք, որ օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ եւ 173-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը երեկ արդեն մուտքագրվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ