1-ին զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ՊՆ

1-ին զորամիավորումում ապրիլի 12-ին ամփոփվել են 2021 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակի իրականացված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են կատարված աշխատանքների, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և առաջադրել 2021 թ. երկրորդ եռամսյակի խնդիրները: 

--00—ՄՀ