Հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան գյուղատնտեսական որևէ ապրանք չի ներմուծվել. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

տնտեսական

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշվեց, որ սաստիկ ձմռան պատճառով ջերմոցատերերը շատ գազ են օգտագործել, ինչի հետևանքով բերքի ինքնարժեքը բավականին թանկ է: Ջերմոցատերերը խնդիր ունեն նաև Իրանից և Թուրքիայից ներմուծվող լոլիկի ու բիբարի հետ կապված:

էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը վստահեցրեց, որ այս տարվա հունվարի մեկից՝ Թուրքիայից Հայաստան որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել: Իսկ Իրանից ներմուծումների առնչությամբ ասաղ, որ ՊԵԿ-ի համապատասխան հաշվարկների համաձայն՝ մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ տեղական արտադրությունը չտուժի և գտնվի շահեկան վիճակում:

--0--ԿԿ