ՀՔԾ-ն փորձել է տպավորություն ստեղծել, թե նախկին քաղաքապետը կապ ունի չարաշահումների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1

Ռոբերտ Նազարյանի շահերի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանը ֆեյսբուքյան էջում գրառում են արել․

«ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին հաղորդագրություն է տարածել՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե իբր Երևան քաղաքի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը։

Վերջին շրջանի դառը իրականությունը հաշվի առնելով կոչ ենք անում հանրությանը սույն տեղեկատվությանը վերաբերվել հումորով, իսկ ՀՔԾ-ին հորդորում ենք օգտագործել դեռեւս առկա հնարավորությունը եւ առարկայազուրկ գործը չհասցնել դատարան, այլապես ունենալու ենք հերթական արդարացումը»,-նշվում է նրանց հայտարարությունում։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքի փաստով հարուցված քրգործի շրջանակում, որով անցնում է նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որոշում է կայացվել մեղադրյալներ Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի, Նիկոլայ Գրիգորյանի, Շիրազ Կիրակոսյանի, Մուշեղ Կոշեցյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտի մասին: 

--00—ԼՄ