Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650 նոր դեպք, մահացել է 15 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

կորոնավիրուս

Հայաստանում ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202 817 դեպք, որոնցից 181 963-ն` առողջացման, 3735-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 16 167 պացիենտ: Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 902 716 թեստավորում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ապրիլի 10-ին կատարվել է 3 426 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք: Արձանագրվել է առողջացման 783 և մահվան 15 դեպք:

--0--ԿԿ