Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

հասարակական

Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի հիվանդանոցի  բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և Աբովյանի  բժիշկների կողմից տեղում առաջին  անհրաժեշտ  բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը  Աբովյան քաղաքի բնակիչ,  19-ամյա Արմեն Պողոսյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «բենզինների կալցավոյից» դեպի «Ֆեմիլի Ֆուդ» հացատան հարևանությամբ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել շնորհիվ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների, ովքեր մեկ այլ կանչով դեպքի վայր մեկնելիս են եղել, երբ նկատել են քաղաքացուն գետնին ընկած, մոտեցել ու շտապ առաջին օգնությունն են ցուցաբերել և  տեղափոխել հիվանդանոց: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--0--ԿԿ