Մեծ թվով մահեր են կոծկվում. զոհվածների ցուցակում 3300 անուն կա, օրեցօր նորերն են հայտնվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը չի բացառում, որ գերիների վերադարձի համար պայմանավորվածություն եղել է, բայց կարծում է, որ իշխանությունները շտապել են դրա մասին հայտնել։ Այդ քայլը, ըստ նրա, քարոզչական գործողություն էր։

«Աղմուկը տարածեցին պաշտոնյաները, բայց ոչ մեկս մինչ այս պահը չի հասկանում, թե այդ հույսերն ինչից եղան, որ գերիներ են վերադարձվում։ Տարածեցին, հետո սկսեցին մեղադրել ռուսներին, որ այդտեղ գերի չկար»,- ասել է նա։

Կարեն Վրթանեսյանը նաև անընդունելի է համարում այն, որ անհետ կորածների ու գերիների հարազատների զայրույթն ուղղվեց դեպի պաշտպանության նախարարության շարքային անձնակազմը, մինչդեռ պատասխանատուն քաղաքական իշխանությունն է։

Անդրադառնալով պատերազմի ընթացքում հայկական կողմի կրած մարդկային կորուստներին՝ Վրթանեսյանը տեղեկացրել է, որ այս պահին զոհերի ցուցակները ճշգրտելու մասով աշխատանք է կատարվում։

«Մեր ցուցակներում 3300 անուն կա։ Սա դեռ շատ թերի է։ Ունենք դեռ շատ լոկալ ցուցակներ, անուններ, որոնք պետք է ստուգել։ Օրեցօր նորերն են հայտնվում։ Ժամանակին Ադրբեջանում թաքցված մահերն էինք հայտնաբերում, հիմա մենք ստիպված ենք նույն ձևով գտնել հայկական զոհերը։ Մեծ քանակով մահեր են կոծկվում»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս