Քովիդից մահացածների թիվն աշխարում հասնում է 3 միլիոնի. մահերի թվով 1-ինը ԱՄՆ-ն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

նկար

Ապրիլի 10-ի՝ ժամը 17:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 135,452,245 է, որից 2,931,769-ը մահացել է, 108,996,836-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 23,523,640 է, որից 102,147 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում գրանցվել է ընդհանուր առմամբ 31,802,772 վարակման դեպք, որից 574,840-ը մահացել է, 24,346,766-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 6,881,166 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է շարունակում մնալ (13,375,414 վարակակիր), երրորդում Հնդկաստանն է (13,205,926 վարակակիր)՝ չորրորդում՝ Ֆրասիան (4,980,501 վարակակիր), հինգերորդում՝ ՌԴ-ն (4,632,688 վարակակիր):

Մահերի թվով աշխարհում առաջատար է շարունակում մնալ ԱՄՆ-ն (574,840 մահով), ապա Բրազիլիան է (348,934 մահվան դեպքով): Հատկանշական է, որ մահերի թվով երրորդ հորիզոնականում Մեխիկոն է (207,020 մահ), սակայն վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում այս երկիրը 15-րդ հորիզոնականում է:

Կորոնավիրուսի մասով վիճակագրական ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ