2021թ․-ի առաջին եռամսյակում ՀՀ բնակչությունը նվազել է 60 000-ով․ ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

հասարակական

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն իր պաշտոնական էջում հրապարակել է թվային ցուցանիշներ, որոնցով ահազանգում է ՀՀ֊ից բնակչության զանգվածային արտագաղթի մասին.

2021 ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ.- 60,000-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

2021 տարվան առաջին եռամսյակին Հայաստանի բնակչության թիվը նվազել է ավել քան վաթսուն հազարով։ Զվարթնոց եւ Գյումրիի օդանավակայաններից մեկնած եւ ժամանած ուղեվորների թվերի տարբերությունն է սա։

Նույնիսկ եթե հաշվենք, որ Հայաստանի բնակչությունը երեք միլիոն է, ապա 60,000 հայորդին կազմում են այդ բնակչության 2 տոկոսը։

Իսկ ի՞նչ կարող է պատահել եթե ցամաքային ճանապարհներն էլ բացվեն, դրա մասին մարդ չի ուզում էլ մտածի։

Իսկ այս վիճակի պատասխանատուն ա՛յն մարդն է, ով պատասխանատու է՝

- 5,000 հայորդու սպանդին, որոնք սերունդ պիտի տային հայրենիքին,

- 10,000 հայորդու վիրավորման, որոնցից շատերը չեն կարողանալու սերունդ տալ հայրենիքին։

Հայաստանը հայաթափելու ծրագիրը ո՞նց է իրագործվում, եթե ոչ այս եղանակով։

Հայաստանի հայաթափումը ո՞ւմ է ձեռնտու - դա՛ էլ բոլորս իմանում ենք։

--0--ԿԿ