Վրաստանում Covid-ով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 506-ով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 506-ով, մահացել է 11 մարդ: Այս մասին հայտնում է StopCov.ge կայքը։

Համաճարակի սկզբից մինչ օրս Վրաստանում հայտնաբերվել է վարակի 287 689 դեպք: Բուժվել է 276 711 հիվանդ, մահացել՝ 3 869-ը:

--0--ԿԿ