Առանց պատերազմի հնարավոր է փորձել հետ բերել Հադրութն ու Շուշին․ Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

քաղաքական

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է որ ՀՀ-ն չունի նոր պատերազմի ռեսուրս և հնարավոր է փորձել հետ բերել Շուշին և Հադրութը՝ առանց պատերազմի։

«Պնդում եմ նաև, որ պետք է փորձենք ամրացնել արժանապատիվ հարաբերությունները ՌԴ-ի հետ և կառուցել նոր հարաբերությունների ձև»,-ասել է նա։

Միքայել Մինասյանն նշել է նաև, որ պետք է ընդունենք, որ այլևս չունենք այն Հայաստանը, որն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրով։

«Այս 3 տարիների ընթացքում Փաշինյանն ուղղակի քաշեց մեր միջից ամեն ինչ։ Կամ ընդունում ենք դա, ստանում ենք ճիշտ դեղամիջոցներ և գնում ենք դեպի ապագա, կամ շարունակում ենք իրար խաբել ու չենք ունենում ապագա։ Ես ապագայի կողմնակիցն եմ։ Եթե սկսեմ, սկսելու եմ հանուն ապագայի, ոչ թե հանուն անցյալի»,-շեշտել է Մինասյանը։