Հայաստանում գրանցվել է թափուր աշխատատեղերի վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

․

Այս տարվա ապրիլի դրությամբ Հայաստանում գրանցվել է 1542 թափոււր աշխատատեղ, ինչը վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշն է, որը վկայում է տնտեսական  ակտիվության և բիզնեսի լավատեսության աստիճանական  վերականգնման մասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է աշխատանքի շուկայի վերաբերյալ համապարփակ և համակողմանի վերլուծություններ և հետազոտություններ` որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելով համապատասխան կայքէջերում հրապարակվող աշխատանքի շուկայի վերաբերյալ առցանց հայտարարությունների տվյալները։

--00--ԱՀ