Նիկոլը կուտը կերավ ու ընկավ սեփական թակարդը. սա անբարոյական PR-էր. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Հնարավոր չէ անվերջ խաբել, մի օր պայթելու է այդ փուչիկը։ Մինչ այս էլ որոշ փուչիկներ տրաքել էին, բայց դրանք հավանաբար փոքրիկ էին, հնչեղությունը մեծ չէր: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով առանց գերիների ինքնաթիռի ժամանմանը և Արցախում ՌԴ խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությանը, թե իշխանությունը մոլորեցնում է սեփական ժողովրդին։

«Սովորաբար Նիկոլն է կտեր տալիս իր ընտրազանգվածին, բայց այս անգամ նա կերավ գեոպոլիտիկ կուտը, որովհետև շատ լավ ուսումնասիրել են մարդիկ իրեն և գիտեին, որ նա չի դիմանալու փիառվելու գայթակղությանը։ Թիվ մեկ անբարոյականն է այն մարդը, որը գերիների հարցով փորձում է փիառվել, և դա իշխանությունն է, որն ուզում էր դրանից դարձնել մեծ պատմություն։ Դրա համար սկզբում պատգամավորների, հետո փոխվարչապետի, հետո վարչապետի խոսնակի մակարդակով հայտարարվեց, որ գերիներ են վերադառնալու, այսինքն՝ իշխանական մեծ փուչիկ էր փչվում, թե՝ տեսեք, մենք ամեն ինչ անում ենք։ Սակայն, ինչպես տեսանք, չստացվեց, և շուռ եկավ իրենց դեմ։ Ես կարծում եմ՝ իրենք չգիտեին, որ դատարկ է գալու ինքնաթիռը, իրենց ենթադրաբար ակնարկել էին, բայց եղավ այն, ինչ եղավ»,-ասել է քաղտեխնոլոգը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում: