5-րդ զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների հավաքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

ՊՆ

Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 7-ից 9-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գումարտակների հրամանատարների եռօրյա հավաքներ։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը ներկայացրել է մարտական պատրաստության գործընթացի համակարգված և լիարժեք կազմակերպման կարգն ու մեխանիզմները, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

    --00—ՄՀ