Բուժվող զինվորների ձեռքի աշխատանքների վաճառքից 2,6մլն դրամ է գոյացել, կնվիրեն Զինվորի տանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

նկար

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքից հավաքված 2 612 000 դրամ զինվորները կնվիրաբերեն Զինվորի տանը: Այս մասին տեղեկանում ենք «Աջակցություն Վիրավոր Զինվորներին» ֆեսյսբուքյան էջից: 

«2 612 000 դրամ զինվորները կնվիրաբերեն Զինվորի տանը  

Beauty By Soldiers ծրագրի շրջանակում մեր առաջին ցուցահանդեսն ավելին, քան հաջողված էր: Տղաները վաճառեցին իրենց ձեռքի աշխատանքներն ու ամբողջ հասույթը նվիրաբերեցին Զինվորի տանը՝ իրենց և իրենց ընկերների բուժման համար:

2 ամսվա ընթացքում մեր Հելեն Առաքելյանի գաղափարը վերածվեց ցուցահանդեսի և այսօր էլ աննախադեպ մեծ թափով զարգանում է, ապագայի համար մեծ նախագծեր են ծրագրվում»։

--00—ԼՄ