Գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ՀԿԵ

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը, Aysor.am-ին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։

«Խախտվել է Երևան-Գյումրի կանոնավոր ուղևորափոխադրումների գրաֆիկը», - ասաց նա։

Նշենք, որ վաղ առավոտից գերիների հարզատները փակել են Շիրակի մարզի մտնող բոլոր ճանապարհները։

Նրանք պահանջում են շուտափույթ վերադարձնել իրենց տղաներին։

«Փակ ենք պահելու ճանապարհը մինչև մեր երեխեքին բերեն։ Մնացել է 54 տղա, բոլորին միասին թող բերեն։ Մեզ ոչ մի խոստում պետք չէ, չենք գնալու, մինչև երեխեքին չբերեն», - ասել էին գերիների հարազատները։

--00—ՄՀ