Ապրիլի 10-11-ին, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

գարուն
Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 9-ին, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 10-11-ը, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝  20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

նկար
Երևան քաղաքում՝

Ապրիլի 9-ի և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

նկար
Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                27.20C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -3.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`               12.50C

--00—ԼՄ