Խնապատի տարածքում և Ստեփանակերտի հարակից անտառներում պայթեցման աշխատանքներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

նկար

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների և «The Halo trust» կազմակերպության ջոկատների հետ միասին շարունակում են կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման աշխատանքները:

Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ օրվա ընթացքում պայթեցման գործողություններ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի տարածքում և Ստեփանակերտ քաղաքի հարակից անտառային գոտում:

սկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:

Հեռ.՝ 911։

--00—ԼՄ