Մեկ ջոկատով զինծառայողների աճյունների որոնում կիրականացվի Կովսականի (Զանգելան) ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

նկար

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Կովսականի (Զանգելան) ուղղությամբ:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

--00—ԼՄ