«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցների փոխանցումը կալանավորին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

հասարակական

2021 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացու կողմից կալանավորված անձ Կ. Օ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին և պրեգաբալին (լիրիկա) տեսակի թմրամիջոցներին նմանվող, սպիտակ, հատիկավոր զանգվածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

--0--ԿԿ