Բանակը հիմնովին ավերածը խոսում է «լայնածավալ բարեփոխումների գործընթաց» սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեծ գործերը պահանջում են մեծ քայլեր... Սակայն այսօր մեզ տրված է ընդամենը մեկ քայլի հնարավորություն, այն է՝ իշխանությունից հեռացնել նրան, ով իր հանցավոր գործունեության արդյունքում մսխել է մեր ռազմա-քաղաքական ու տնտեսական բոլոր հնարավորությունները և այդուհետ շարունակում է անել այն, ինչը կարող է զրոյականի հավասարեցնել ստեղծված անելանելի վիճակից, գոնե ապագայում, դուրս գալու հավանականությունը...

Հ.գ.- Հիմա էլ բանակը հիմնովին ավերած թիվ մեկ պատահականությունը խոսում է բանակում «լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթաց» սկսելու մասին... Ավելացնելու բան չունեմ...»։

--00--ԱՀ