ՊՆ շենքը շրջափակված է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ՊՆ շենք

Զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողները շրջափակել են պաշտպանության նախարարության շենքը: Այս մասին հաղորդում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ՊՆ աղբյուրին:

Նախարարության աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից, գնալ տուն: Մինչ այս պահը նրանք գտնվում են նախարարության շենքում: Բոլոր ելքերը փակ են:

Ոստիկանությունը տեղում է, սակայն որևէ կերպ չեն ազդում իրավիճակի վրա:

--00--ԱԹ