Գելխեղդը գիտի, որ առանց իշխանության կյանք չունի, երբեք ինքնակամ չի հեռանա. Մհեր Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ 24TV-ի եթերում զրուցել  ենք իր նոր՝ «Իշխանություն» ֆիլմի մասին:

«Իշխանությունը ֆիլմի հերոսներից մեկն է. շատերս մեզ կտեսնենք այնտեղ: Բայց իմ ֆիլմը զուտ այսօրվա իշխանության մասին չէ, փորձել եմ մի քիչ ավելի գլոբալ դարձնել ու մարդկային: Վիրավորվում եմ, երբ ֆիլմի վերնագիրն ուղիղ կապում են այսօրվա իշխանության հետ»,-պարզաբանում է ռեժիսորը:

Խոսելով ներքաղաքական հարցերի մասին՝ Մհեր Մկրտչյանը նշում է, որ 2018-ին կատարվածը հիպնոս էր, գրագետ իրագործված մեծ սուտ: «3 տարի ատելությունը նպաստել է այս իշխանությանը մնալ, առանց դրա դժվար կլիներ ստել: Իշխանությունից կարող է հեռանալ նա, ով առանց ոստիկանների կյանք կունենա: Իսկ գելխեղդը գիտի, որ առանց իշխանության կյանք չունի, երբեք ինքնակամ չի հեռանա»,-նկատում է արվեստագետը։

Մկրտչյանի կարծիքով՝ երկիրը կորցնելու համար պայքարի մեջ կարծես թե առաջընթաց չկա, իսկ ռազմագերիների ցավոտ հարցը իշխանությունը ֆարսի է վերածել։

Զրույցի այլ հետաքրքիր դրվագներ՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս