Բունտեր էին երկրում․ պայմանավորվեցին ընտրություն անեն, ցրվենք․ հանրային պահանջ չկա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

«Ո՞վ է ասում՝ Փաշինյանն ընտրություններից առաջ «ցարի» մոտ է գնացել։ Ընդհանրապես մեջներդ վեհություն կա՞, թե՝ չկա։ ՀՀ-ի ընտրությունները մեր ներքին հարցն է։ Սակայն ինչ-որ ազդեցություններ կփորձեն ունենալ»։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության» անդամ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ Մոսկվա կատարած այցին։

Քաղաքագետը վստահ է, որ արտահերթ ընտրությունները կկայանան, թեև դրանց հանրային պահանջ չկա։

«Երկրում բունտեր էին։ Եկել են կոնսեսուսի՝ ընտրություն անենք, ցրվենք-գնանք։ Բայց դրանից հետո այս դատարաններով իշխանությունը չի կարողանալու կայունություն ապահովել։ 17-ն էն գլխից պատրաստվում էր բունտեր անել»,- ասել է նա։

Խոսելով «Մարտի 1-ի» գործից՝ քաղաքագետը նկատել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը կասկածի տակ դրեց, դրա լինել-չլինելը։

«Հարցնում եմ՝ «Մարտի մեկ» եղե՞լ է, թե՝ չէ։ ՍԴ-ի որոշումը նշանակում է՝ չէ։ Այստեղ իշխանությունն էլ է մեղավոր՝ կա՛մ Քոչարյանին ի սկզբանե այնպիսի հիմքով են ուզել դատել, որի արդյունքն այսպիսին է լինելու, կա՛մ, եթե ճիշտ է դեմ տված հիմքը, ՍԴ-ն քաղաքական որոշում է կայացրել»,- նկատել է Սուքիասյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։