ԱՀ նախագահն ու Մհեր Գրիգորյանը քննարկել են պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

․

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը և արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերի ընթացքը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության աջակցությամբ Արցախում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել պատերազմի ընթացքում քաղաքացիների կրած շարժական և անշարժ գույքի վնասների փոխհատուցմանն առնչվող հարցերին:

Տեղի ունեցած առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: 

--00--ԱՀ