«Հայաստան» հիմնադրամի ջանքերով Գյումրիում կլուծվի շուրջ 40 ընտանիքի կացարանի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Գյումրի

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում մեկնարկել է երկու բազմաբնակարան շենքերի և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են հիմնադրամից:

Արդյունքում կլուծվի աղետի հետևանքով տնակներում ապրող շուրջ 40 ընտանիքի կացարանի խնդիրը, որոնք նոր կյանք կսկսեն հարմարավետ ու կահավորված բնակարաններում:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ