Հակոբ Բերբերյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Բերբերյան

Հակոբ Բերբերյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Հակոբ Պէրպէրյանը հայրենադարձ է, որը մասնակցել է Արցախյան պատերազմին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում նոյեմբերի լույս 10֊ի գիշերը Երևանում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների գործով։Նրան մեղադրանք է առաջադրվել ՝ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս