Կադիրովը դարձել է Ռուսաստանի ամենաերկար կառավարող նահանգապետը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Քադիրով

Ուլյանովսկի շրջանի նահանգապետ Սերգեյ Մորոզովի հրաժարականից հետո Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դարձել է ՌԴ-ում ամենաերկար կառավարող նահանգապետը։

 Ուլյանովսկի ղեկավարը մարզը գլխավորում էր 2005 թվականից, Կադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից։

Մինչև 2011 թվականը Կադիրովը զբաղեցնում էր Չեչնիայի նախագահի պաշտոնը, սակայն 2011-ին Խորհրդարանը, իր հորդորով, փոխել է ղեկավարի պաշտոնական անվանումը։ Կադիրովն այս քայլը բացատրում է նրանով, որ երկրում միայն մեկ նախագահ կարող է լինել։

Երկրորդ տեղում Չուկոտկայի ինքնավար շրջանի նահանգապետ 47-ամյա Ռոման Կոպինն է, որը պաշտոնը ստանձնել է 2008 թվականին։

--00—ՄՀ