Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լիբանանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

սպորտ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Our game ընկերական միջազգային մրցաշարում:

Ապրիլի 8-ին «Փյունիկ» մարզադաշտում կայացավ մրցաշարի առաջին տուրի երկրորդ հանդիպումը Հայաստանի և Լիբանանի հավաքականների միջև: Մեր թիմը հաղթեց 2:0 հաշվով:

6-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սելին Ալ-Հադդադը, իսկ 45-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Մարալ Արթինը:

--0--ԿԿ