Չոբանյանի հայցն ընդդեմ Բագրատյանի դատարանը հետ է վերադարձրել․ դիմումում թերություններ կան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

1

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հետ է վերադարձրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Դատավոր Արման Կուրեխյանի կողմից հայցադիմումումը հետ ուղարկելու պատճառը հայցադիմումում եղած թերություններ են։

ԲՏԱ նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Տավուշի սահմանների վերանայման ու որոշ հողեր Ադրբեջանին հանձնելու մասին լուրեր տարածողներին: Չոբանյանը պահանջել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել և որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ վճարել 1 դրամ:

--00—ԼՄ