ՀՀ ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում կկիրառի գործիքներ՝ երաշխավորելով ֆինանսական կայունություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

կբ

ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԿԲ-ն։
 
«ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,-նշվում է հաղորդագրությունում։

--00—ԼՄ