Անահիտ Ավանեսյանն Ապրիլի 7-ի առթիվ այցելել է ծննդատուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

ԱՆ

Ապրիլի 7-ի առիթով ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարը շրջել է բաժանմունքներում, տեսակցել ծննդկաններին, հետաքրքրվել նրանց ու նորածինների առողջական վիճակով, շնորհավորել մայրանալու ու օրվա խորհրդի առթիվ:

--00--ԱԹ