Տղե՛րք, դուք ձեր մեջ որոշեք` ով ով է, Մոսկվան չի խառնվի Երևանի ներքին գործերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Մոսկվային դժվար թե ձեռնտու լինի այնպիսի գործիչ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, ավելի ճիշտ՝ այնպես, ինչպես նա եկավ իշխանության։ Սրան զուգահեռ մենք գիտենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանն ունի անձնական ջերմ հարաբերություններ Վլադիմիր Պուտինի հետ։ Մյուս կողմից Մոսկվան գիտի տարբերակել անձնական հարցերը քաղաքականից և մասնավորապես աշխարհաքաղաքականից: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Մոսկվան, ըստ էության, փաստացի ասում է հետևյալը՝ տղե՛րք, դուք ձեր մեջ որոշեք՝ ով ով է, իսկ հետո ով կգա, նրա հետ էլ մենք կխոսենք:

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական վիճակին, Քոչարյանի քաղաքական շանսերին, Փաշինյանի քաղաքական ներուժին, ընդդիմության անելիքին, ինչպես նաև հանրության վերաբերմունքին քաղաքական գործընթացներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ