Վարանդայի շրջանում ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել մեկ աճյուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

1.jpg

Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն: 

Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են: 

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս