Կորոնավիրուսի բրիտանական շտամի ախտահարման ակտիվությունը մեծ է, մահաբերությունը՝ փոքր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Հայաստանում, ըստ էության, կորոնավիրուսի երկու ալիք հաղթահարել ենք. սա կարելի է համարել երրորդ ալիք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նա ընդգծեց` բոլորը պետք է դիմակ կրեն: 

Խոսելով կորոնավիրուսի բրիտանական շտամի առանձնահատկության մասին՝ Զեյնալյանը նշեց՝ դա վիրուսի մուտացված, մոդիֆիկացված տարբերակ է, որի ախտահարման ակտիվությունը, ագրեսիվությունն ավելի մեծ է, մահաբերությունը՝ փոքր:

--00--ԱԹ