ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
«ՎԵՏՕ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։
Բերման ենթարկելիս հրմշտոց է եղել նրա և ոստիկանների միջև, սակայն ակցիայի մասնակիցների միջամտությունից և ոստիականան ծառայողներին ուղղված նախատինքերից հետո, նրանք բաց են թողել, նա բերման չի ենթարկվել։ «Ամո՛թ ձեզ», «թքե՛մ ձեր երեսին», «թուրքին եք ուրախացնո՞ւմ»,-բղավել են ակցիայի մասնակիցները՝ պահանջելով բաց թողնել Վազգեն Մանուկյանի կնոջը։
Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած ակցիայի մասնակիցները այսօր քայլերթ են արել, հասել կառավարության շենք, փորձել են ճեղքել ոստիկանների շղթան և մտնել շենք, սակայն ոստիկանությունը տույլ չի տվել, և հրմշտոց է սկսվել, որից հետո բողոքի ակցիայի մասնակից մի քանի կանայք բերման են ենթարկվել:
--00—ԼՄ