Երևանում քովիդի բուժումից հրաժարված 72-ամյա պացիենտը հիվանդանոցի պատուհանից նետվել է ցած

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

1

Երևանում՝ COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում, գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

--00—ԼՄ