25 տոննա կշռով ապառաժ քարերը թափվել և վնասել են Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

․

Ժամը  17:50-ի սահմաններում Աբովյանի ԳԳՄ ահազանգ է ստացվել, որ քարաթափման հետևանքով վնասվել է Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակը, ինչի հետևանքով նաև սկսվել է գազի արտահոսք:

Օպերատիվորեն  ժամանած Աբովյանի ԳԳՄ ծառայողները  նախ դադարեցրել են գազամատակարարումը, իսկ այս պահին էլ Կոտայքի ճանշինի  և Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝  խմբի պատասխանատու Գեղամ Ղազարյանի գլխավորությամբ, փորձում են միջոնցեր ձեռնարկել և մասամբ   ճանապարհի եզրին հայտնված այդ մի քանի տոննա կշռով քարերը հեռացնել:

Կա նաև վտանգ, որ այլ ապառաժ քարեր նույնպես հնարավոր է  թափվեն, քանի որ տեղանքում այդ քարերը թուլացել և ընկել են անձևրաջրերի պատճառով: Բարեբախտաբար,  քարաթափման ժամանակ նշված վայրով ավտոմեքենաներ չեն անցնել և տուժածներ չկան: Այս պահին Աբովյանի ԳԳՄ-ն հենասյուներն է վերանորոգում: Դեպքի վայր է ժամանել նաև Նուռնուսի  գյուղապետ Մնացական Գևորգյանը:

ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի հանձնարարականով նշված վայր են ժամանել և ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին  դասակի ավագ տեսուչներ  Լևոն Զազյանն ու Ալեքսան Հակոբյանը:

--00--ԱՀ