Խաղաղապահները տեղյակ են «Տանկ» հուշարձանի մոտակա ցուցանակին ադրբեջանցիների գրառումներից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Լուսինե Ավանեսյան

Արցախի իրավապահ,իրավասու մարմիններն արձանագրել են ադրբեջանցիների կողմից Շուշի-Ստեփանակերտ մայրուղու վրա  գտնվող «Տանկ» հուշարձանի մոտակայքի ցուցանակին գրություններ թողնելու դեպքը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով, որ դեպքի վերաբերյալ տեղյակ են պահվել նաև ռուս խաղաղապահները:

«Տեղի ունեցածը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մի շարք այլ քայլեր անհարգալից վերաբերմունք են ինչպես հրադադարի եռակողմ հայտարարության, այնպես էլ՝ ռուս գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, ինչ-որ պատշաճ արձագանք կլինի:Ինչ վերաբերում է Արցախի իշխանություններին, ապա նման բոլոր դեպքերը վերլուծվում են և խաղաղապահների հետ համատեղ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Սա հոգեբանական գրոհ է Ադրբեջանի կողմից՝ Արցախում բնակվողների շրջանում հնարավորին վախի մթնոլորտ ստեղծելու համար»,- ասել է Ավանեսյանը:

--00--ԱԹ