Փաշինյանն ու Քոչարյանը կարող են պայմանավորվել, ընտրությունները կցնցեն երկիրը․ Ենոք Ազարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, ու առաջիկա ընտրություններում ես էլ չեմ բացառում ինչ-ինչ պայմանավորվածություններ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև: Այս մասին 24TV-ի եթերում ասել է իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյանը:

Նրա խոսքով՝ շատ բաներ մենք իհարկե չենք տեսնում կամ չենք ուզում վերլուծել՝ դրանք թողնելով վերլուծաբաններին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հոգեվերլուծաբաններին։ Այդուհանդերձ, կան հարցեր որոնք հանգիստ տեղավորվում են քաղաքական տրամաբանության մեջ, առավել ևս, որ առայժմ պարզ չէ, թե ինչ տեսք կունենան ընտրությունները։

«Ասում են նաև, որ ՀՀ 1-ին նախագահը կարող է մասնակցել ընտրություններին, կապրենք, կտեսնենք: Այն, ինչ ապրեց մեր ժողովուրդը վերջին շրջանում, քավարան է հիշեցնում, որի միջով մենք անցանք։ Շատերը կարծում էին, թե կարելի է մարդկանց վրա բառերով ազդել, բայց համոզված եմ, անցել են այդ ժամանակները, և այսօր մարդիկ խայծերով չեն խաբվում: Ով ինչ հայտարարի, միևնույնն է, դիրիժորն է որոշելու, թե ով պետք է երկիրը հանի ստեղծված իրավիճակից, իսկ դիրիժորը ժողովուրդն է»,- նշել է Ազարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, դատաիրավական համակարգին, ինչպես նաև թեմային վերաբերող մի շարք այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ