Քոչարյանը մեզ մրցակից չէ, քաղաքացին հիշում է «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հակադարձում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պնդում՝ եթե Քոչարյանն ինչ-որ հարց կարգավորող է, ապա նա դրա համար 10 տարի ժամանակ ուներ։

Հիշեցնենք, որ Քոչարյանը Պոզներին տված հարցազրույցում նշել էր, թե բանակցային գործընթացի միջոցով ԼՂԻՄ ամբողջականության մասով դեռևս հնարավոր է ինչ-որ բան անել։

24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը 20 տարի ձգձգեցին Արցախի հարցը, որ հանկարծ պատերազմ չլինի ու չասեն, թե իրենք պարտվել են պատերազմում։ 

«Քոչարյանն ու Սարգսյանը մտածում էին՝ իրենց կառավարման ժամանակ հանկարծ պատերազմ չլինի, չպարտվեն, բայց նրանց թեթև ձեռքով այնպիսի բանակ ու սպառազինություն էր կառուցվել,  որ դա պարտության պատճառ դարձավ»,- հավելեց նա։

Հակոբյանը Քոչարյանին իրենց մրցակից չի համարում։ Ըստ Հակոբյանի՝ քաղաքացին հիշում է թե՛ Մարտի 1-ը, թե՛ Հոկտեմբերի 27-ը, թե՛ նաև այդ մարդկանց միլիարդատեր դառնալու փաստը։

Մանրամասները՝ տեսանյութում։