Դատարանի որոշմամբ` Քոչարյանի ու մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

դատարան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Համաձայն դատարանի որոշման՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, արդարացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դադարեցնելով նրա նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Քրեական հետապնդումը դադարեցվեց նաև Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ։ 

Հիշեցնենք, պաշտպանները պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Դեռևս մարտի 26-ին ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։

 --00—ՄՀ