Դոլարի փոխարժեքը հատեց 535 դրամի սահմանագիծը. եվրոն ու ռուբլին ևս թանկացել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

դրամ

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքն ապրիլի 6-ին կազմել է 535.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.27 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 632.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 5.34 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 740.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.42 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.01 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝  418.32 դրամ, ոսկի՝  29,695.28 դրամ, պլատին՝ 20,627.82 դրամ:

--00—ԼՄ