Արշակ Կարապետյանն ազատվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը։

Արշակ Կարապետյանը մարտի 1-ի գործով վկայություն տալուց հետո էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

--00—ԼՄ