Լևոն Շիրինյանի ղեկավարած ուժը կմասնակցի արտահերթին․ ցուցակի առաջին 3 անունները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

նկար

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը։

«Հիշեցում.

Ընտրություններին մասնակցելու եմ անցյալի բեռով չծանրաբեռնված երիտասարդ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունով /ՔԺԿ/՝ որպես աջ-կենտրոնի ժողովրդական կազմակերպության:

Ցուցակը գլխավորելու եմ ես․ 

1. Շիրինյան Լ. Ղ., քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

2. Սուքիասյան Հ. Հ., քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

3. Հայրապետյան Թ., բանասիրական գիտությունների դոկտոր:

Մնացածի մասին կհայտնենք ժամանակին»:

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, առաջիկա արտահերթ ընտրությունները կլինեն հունիսի 20-ին։ Փաշինյանի հրաժարականը նախատեսվում է ապրիլի վերջին։

--00—ԼՄ