Ադրբեջանցի «դիվերսանտները» Շուշիի մոտակայքում ճեղք են բացել, հայտնվել տանկի հուշարձանի մոտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News 

Ադրբեջան

Ադրբեջանցի «դիվերսանտները»  Շուշիի մոտակայքում ճեղք են բացել և հայտնվել տանկի հուշարձանի մոտ։ Այս մասին հայտնում է Wargonz տելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով Ստեփանակերտում իր աղբյուրները։

«Մեր տեղեկություններով՝  ադրբեջանցի 4 զինվորական, շրջանցելով խաղաղապահների՝ Շուշիի տակ գտնվող անցակետը, և դուրս են եկել Արցախի մայրաքաղաք տանող տանկի հուշարձանի տարածք։  Այնտեղ «դիվերսանտները»  գրություններ են թողել ցուցատախտակի վրա և թաքնվել։

ՌԴ ՊՆ-ն աղբյուրները Wargonzo-ին հաստատել են, որ պատահարի մասին զեկուցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի սպաներին և նրանք մոտ ժամանակներս եռակողմ համաձայնագրին հակասող գործողություններին գնահատական կտան։

Հիշեցնենք, որ համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ Լաչինչ միջանցքից 2,5 կմ հեռավորության վրա պետք է չլինի ոչ մի զինվորական, բացի խաղաղապահներից։

Ադրբեջանը հետևողականորեն խախտում է այդ կետը, ներառյալ ապառազմականացված հատվածի տարածքում առանձին դիրքեր տեղակայելով։

 Աչք փակել այդ ամենի վրա, միանշանակ վտանգավոր է։ Հաջորդ անգամ «դիվերսանտները» կարող են, ճանապարհին, օրինակ, կարճ դիպուկահար հրացաններ տեղադրել, ոչ թե պարզապես ցուցանակներին գրել և չակերտներն ավելորդ կլինեն»,- գրել է ալիքը։

 --00—ՄՀ