Արցախի մի շարք համայնքներում ապրիլի 6-ին կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

հասարակական

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում՝ Կրկժան, Մելիքավան թաղամասերում, Ասկերան քաղաքի հարակից բնակավայրերում, Մարտակերտ քաղաքի «Քեմքեշ» կոչվող տարածքում, ինչպես նաև ներքին ենթաշրջանի գյուղերում:

Տեղեկատու հեռ.-911

--0--ԿԿ