Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

նկար

Ապրիլի 6-ին՝ ժամը 03:25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվում է վագոն-տնակ (18 քմ)։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:36-ին, մարել՝ 06:21-ին։ Այրվել է վագոն-տնակը։

--00—ԼՄ